Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

А ՎԻՏԱՄԻՆ

А ՎԻՏԱՄԻՆ

Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ` նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող երիտասարդ մկների ու առնետների աճը կանգնում է, արդյունքում ձեռք են բերում նաև աչքի հիվանդություններ:

 

Եվ հակառակը. ձողաձկան յուղով, ձվի դեղնուցով և սերուցքային կարագով հագեցած կերակուրը ակնհայտորեն բարելավում էր նրանց վիճակը: Սերուցքային կարագի և ձկան յուղի նման հատկությունն ապահովող «ակտիվ բաղադրությունը» սկզբնական շըրջանում անվանեցին «ճարպերում լուծվող A գործոն»: Հետագայում այն վերանվանվեց վիտամին A:

 

Բազմաֆունկցիոնալ և բազմանուն վիտամին


Վիտամին A-ն ինչ-որ բանով նման է հին աստվածներին. ունի մի քանի անվանում` ռետինոլ, աքսերոֆտոլ, վիտամին A, և բազմաթիվ ֆունկցիաներ: Վիտամին A-ի ազդեցության ոլորտը բավականին լայն է: Այն խթանում է օրգանիզմի կենսագործունեությունն ու աճը, մասնակցում ոսկրային համակարգի ձևավորմանն ու աճին, նաև անփոխարինելի նյութ է տեսողության համար:

 

Որտե՞ղ է «կուտակվում» վիտամին A-ն


Վիտամին A-ով հարուստ է կենդանական ծագում ունեցող սննդամթերքը, ընդ որում՝ մսամթերքում վիտամին A-ի պարունակությունը անհամեմատ քիչ է, իսկ լյարդում և երիկամներում նրա քանակությունը շատ ավելի բարձր է: Ամենամեծ քանակությամբ վիտամին A պարունակում են բևեռային արջի լյարդն ու երիկամը: Վիտամին A-ով հատկապես հագեցած են ծովային կաթնասուններից` կետերի, փոկերի, դելֆինների և որոշ ձկնատեսակների (ձողաձկան, մեծօվկիանոսյան ձկան, վահանաձկան) ճարպն ու լյարդը:

Օրգանիզմում վիտամին A-ի պակասը հնարավոր է լրացնել նաև բուսական սննդով, որում պարունակվող պրովիտամինը` կարոտինը, օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Մեծ քանակությամբ կարոտին են պարունակում ծիրանը, չիչխանը, կարմիր սնձենին և մասուրը: Ոչ պակաս հագեցած են գազարը, կարմիր պղպեղը, դդումը, լոլիկը, մաղադանոսը, հազարը, սպանախն ու թրթնջուկը:

Մինչև վերջերս համարում էին, որ բուսակերներին խորհուրդ տրվող գազարն ու բրոկկոլի կաղամբն ամբողջովին կարող են ապահովել վիտամին A-ի օրական պահանջը: Սակայն պարզվեց, որ միայն բանջարեղենը բավարար չէ: Նրանց, ովքեր իրենց սննդից իսպառ բացառել են մսամթերքը, խորհուրդ է տրվում սննդային օրակարգ մտցնել կաթը, ձվի դեղնուցը, սերուցքը, թթվասերը, սերուցքային կարագը և պանիրը, որոնք ևս հարուստ են կարոտինով: Ի դեպ, ամռանն ու աշնանը կաթն ու ձուն առավել հարուստ են վիտամին A-ով և կարոտինով: Նրանք, ովքեր հակված են վիտամին A-ի հանդեպ օրգանիզմի պահանջը բավարարել միայն կարոտին պարունակող սննդամթերքով, պետք է հիշեն, որ պրովիտամինի կենսաբանական ակտիվությունը վեց անգամ ավելի պակաս է, քան վիտամին A-ի կենսաբանական ակտիվությունը:

 

Աչքերի և մաշկի համար


Հիպովիտամինոզ A-ն օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է վիտամին A-ի պակասով: Այս հիպովիտամինոզի ժամանակ առաջին հերթին տուժում է տեսողությունը: Զարգանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քսերոֆթալմիան (աչքի եղջերաթաղանթի չորություն) և հեմերալոպիան (մութ միջավայրում աչքի հարմարողականության խանգարում` հավկուրություն): Երիտասարդ աճող օրգանիզմում հիպովիտամինոզի ժամանակ տեղի են ունենում հատկապես ոսկրային համակարգի աճի կանգ և էպիթելյար բջիջների այլասերում: Արդյունքում մաշկը նմանվում է գորտի մաշկի և կլինիկական բժշկության մեջ այն այդպես էլ անվանում են` «գորտի մաշկ»:

 

Ամեն ինչ չափի մեջ է լավ


Չափից ավելի A վիտամինի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է հիպերվիտամինոզի, որի դեպքում կարող են առաջանալ թունավորման երևույթներ՝ սուր գլխացավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն: Քրոնիկ թունավորումը կարող է արտահայտվել մաշկի թեփոտմամբ, մազաթափությամբ, ոսկրային ցավերով կամ հոդացավով: Ռետինոլի չարաշահումը տարեց կանանց մոտ զգալիորեն բարձրացնում է ազդոսկրի վզիկի կոտրվածքի հավանականությունը:

Երեխաների մոտ հիպերվիտամինոզ A-ն արտահայտվում է մաշկի չորությամբ, անհարթությամբ ու քորով, բազուկի շրջանում կեղևանման կոշտացած այտուցներով, որոնք երբեմն կարող են տարածվել ձեռքերի և ոտքերի մաշկի վրա: Երբեմն հնարավոր է նաև լյարդի մեծացում:

Վիտամին A-ի չարաշահումը վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում, քանի որ այն կարող է բնածին արատների ձևավորման պատճառ լինել: Սակայն հղիության ընթացքում վիտամին A-ի անբավարար քանակը ևս կարող է վնասել պտղին:

Գիտնականները դեռևս չեն կարողացել պարզել, թե վիտամին A-ի ո՞ր քանակությունն է օրգանիզմի համար անվնաս: Պարզապես չպետք է մոռանալ, որ չափից ավելի հրապուրվելը նույնքան վտանգավոր է, որքան իսպառ հրաժարվելը: Ամեն ինչում լավ է ոսկե միջինը պահպանել:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը
Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը

1555 թ. Նոստրադամուսը հրատարակում է «Ցենտուրիոն» («Հարյուրամյ ակներ») վերնագրով դարի աշխատությունը, որը երկար տարիներ մնում է միայն մի ընթերցողի, նրա` Միշել Նոստրադամուսի գիրքը...

Պատմության էջերից
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...

Դեղագործական շուկա Դեղագործական ընկերություններ
Հայկական բժշկական ասոցիացիա
Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...

Ասոցիացիաներ
ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ

Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...

ՀՀ որոշումներ
Առաջին օգնություն - կոտրվածք, արյունահոսություն, այլ վնասվածքներ
Առաջին օգնություն - կոտրվածք, արյունահոսություն, այլ վնասվածքներ

Ձմեռ է, հաճախ են վնասվածքներն ու կոտրվածքները, և չի բացառվում, որ մինչև շտապ օգնության մոտենալը հենց դուք ստիպված կլինեք տուժածին առաջին օգնություն ցույց տալ գործողությունների...

Առաջին նախաբժշկական օգնություն
Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...
Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ...

Ախտորոշում Ալգորիթմեր Ես
Գեղեցկության ձմեռային ծրագիր
Գեղեցկության ձմեռային ծրագիր

Պաշտպանել և խոնավացնել. Մաշկը պաշտպանելու գործում սա է Ձեր սրբազան պարտքը: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե այդ գործում գլխավոր օգնականները ջուրն ու ճարպն են, խորապես սխալվում է...

Դեմքի խնամք
Ծերացում և ծերություն. սահմանազանց երկարակյացները
Ծերացում և ծերություն. սահմանազանց երկարակյացները

Մ. Գորկու վեպի հերոսը դիմում է հեղափոխական ոգով տոգորված մորը. «Ի՞նչ կարող ես անել, մայր, ախր դու ծեր ես: Արդեն 40 տարեկան ես»: Երբեմն մենք բալզակյան տարիքի կին ենք անվանում բավական տարեց...

Ծերություև և երկարակեցություն
Նորաձև խալաթներով դեղագործները
Նորաձև խալաթներով դեղագործները

Մենք շատ ենք ուշադրություն դարձնում դեղատան ներքին հարդարմանը, երկար մտմտում` ինչ գույնով պաստառել պատերը, խնամքով ձևավորում ենք ցուցափեղկերը, փակցնում տեղեկատվական-գովազդային...

Առողջ և գեղեցիկ
Վնասակա՞ր է արդյոք փամփերսների երկարատև օգտագործումը
Վնասակա՞ր է արդյոք փամփերսների երկարատև օգտագործումը

Դեռ վերջերս փամփերսները ընկալվում էին ոչ այնքան որպես երիտասարդ մայրերի առօրյան թեթեվացնող միջոց, որքան` մեր կենցաղի մեջ կապիտալի ագրեսիվ ներխուժում...

Առողջ երեխա
Ինչպե՞ս են պանիր ստանում, ինչպե՞ս պահպանել պանիրը: Պանրի տեսակները
Ինչպե՞ս են պանիր ստանում, ինչպե՞ս պահպանել պանիրը: Պանրի տեսակները

Պանրի ստեղծման պատմությունը գալիս է դարերից: Նրա ստեղծման նրբությունները հետաքրքում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց` քիմիկոսների, կենսաբանների, սննդաբանների...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ